Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրք գործարարները դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Թուրք գործարարները դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին
22.06.2015 | 14:44

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Անկախ արդյունաբերողների և գործարարների կազմակերպության (MÜSİAD) ղեկավար Նայիլ Օլփաքը հայտարարել է, որ իրենք դեմ են Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նայիլ Օլփաքը կարծում է, որ նոր ընտրությունների արդյունքները շատ չեն տարբերվի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներից և չեն հանգեցնի էական փոփոխությունների: Անդրադառնալով կոալիցիոն կառավարության ձևավորմանը՝ Օլփաքը ասել է, որ իրենք հանդիպումներ են ունեցել խորհրդարան անցած քաղաքական կուսակցությունների առաջնորդների և երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Նա նպատակահարմար է համարում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) միջև կոալիցիոն կառավարության ձևավորումը, քանի որ կոալիցիոն այդ կառավարությունն ավելի երկար կյանք կունենա, քան մնացյալ բոլոր տարբերակների դեպքում: Նա նկատել է, որ ԱԶԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) միջև կոալիցիայի ձևավորումը ավելի հեշտ կստացվի, քան ԱԶԿ-ի ու ԺՀԿ-ի պարագայում, սակայն կոալիցիոն (ԱԶԿ-ԱՇԿ) կառավարությունը չի լինի այդքան լայնամասշտաբ և չի ունենա երկար կյանք:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ